Արտաքին 3 տարի առաջ - 16:39 14-12-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Արցախի հարցով բանակցություններից դուրս գալու մասին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել՝ փաստացի վերջակետ դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հայտարարության տեքստը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն բնորոշ ստի ու կեղծիքի տոնով անհիմն և երեսպաշտ է անվանել Հայաստանի արտգործնախարարության 2022 թվականի դեկտեմբերի 13-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում Բաքվի մեղավորության և եռակողմ պայմանագրերի շրջանակում պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես եւ սպասվում էր, Բաքուն անմիջապես սկսեց մեղադրել հայկական կողմին ամենատարբեր խախտումների մեջ։ Ռուս խաղաղապահներին նույնպես։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի սադրիչները, այլ հենց խաղաղապահները։

Միաժամանակ «ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել բոլոր տեղացի բնակիչների հումանիտար կարիքները, իսկ Հայաստանի բողոքները ոչ մի հիմք չունեն»։

Ադրբեջանի «պատրաստակամության» մասին է վկայում այն, որ Արցախում շրջափակման պատճառով անհնար է մատակարարել սննդամթերք, վառելիք, դեղորայք, բացի այդ, անջատվել է գազը։ Ստեղծված պայմաններում ակնհայտ է Արցախի բնակիչներին սովի եւ ցրտի մատնելու Ադրբեջանի միակ ցանկությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ անհեթեթ պատմություն է հնչեցրել իբր Հայաստանի կողմից տեղափոխվող եւ նույնիսկ Բաքվի մերձակայքում տեղադրվող «ականների» մասին։ «Ինչ վերաբերում է «հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծման» անհիմն կոչերին նշենք, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ այս տարածաշրջանում բնակվող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հնարապետության Սահմանադրության համաձայն»,- նշված է հայտարարությունում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է քաղաքացիների շրջափակում, իրավունքների ոտնահարում, հակառակ դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստորաբար ստում է։

«ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանը ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները եւ պահանջում, որ Հայաստանը նույնպես կատարի իր պարտավորությունները. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, որը նախաձեռնում է երկու երկրների միջեւ խաղաղության օրակարգը, շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Ադրբեջանը օրինական հիմքերով ապահովում է իր տարածքների անվտանգությունն ու ամբողջականությունը։ Հայկական կողմը պետք է վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններին եւ գործողություններին»,- եզրափակում է ԱԳՆ-ն՝ անտեսելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպես էլ ԵՄ ջանքերը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞