Ներքին 3 տարի առաջ - 23:42 12-12-2022

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը․ Արմեն Աշոտյան

«Պրահան ավարտվեց, կամ А и Б сидели на трубе…»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։

Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։

Հիշեցնեմ, որ այդ առաքելության գործուղման մասին համաձայնություն էր ձեռքբերվել Պրահայում՝ Նիկոլ-Ալիեւ-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպման ժամանակ։

Առաքելության բուն արդյունքների մասին կարող ենք միայն փաստել, որ հայ հասարակությանը դրանք հասանելի չեն, քանզի ի հեճուկս ադրբեջանական կրկնվող կրակոցներին, մենք այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա։

Ավելին, Պրահայի հանդիպման մեկ այլ արդյունք՝ քառակողմ ձեւաչափը, ջրվել էր անցյալ շաբաթ Ալիեւի կողմից։

Իսկ Պրահայի հայտարարության մեջ Ալմաթայի հռչակագրի վրա տեղ գտած հղման կապակցությամբ վերջերս շատ ուղիղ տեքստով տարակուսանք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։

Փաստորեն, Պրահայի հանդիպման ժառանգությունն գրեթե ավարտվեց։

Հատկանշական է, որ Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր, որը միաժամանակ Լաչինի սադրանքներով ատամ է ցույց տալիս նաեւ Ռուսաստանին։

Ինչպես հին ռուսական մանկական հանելուկն էր հարցնում.

А и Б сидели на трубе, А упало, Б пропало, что осталось на трубе…?»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie