Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:54 12-12-2022

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին,13-ի գիշերը առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: