Արտաքին 3 տարի առաջ - 13:41 10-12-2022

Բելգիայում կալանավորվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը

Բելգիայում Պարսից ծոցի երկրների կողմից Եվրախորհրդարանում ազդեցություն գնելու փորձի առնչությամբ իրականացվող կոռուպցիոն հետաքննության շրջանակներում կալանավորվել են Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիին, ու ևս չորս քաղաքական գործիչներ։ Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հետաքննությունն իրականացնող քննիչները չեն նշել, թե խոսքը կոնկրետ որ երկրի մասին է եղել։ Սակայն բելգիական լրատվամիջոցները, մասնավորապես «Le Soir» թերթը, հայտնում է, որ խոսքը Քաթարի մասին է, որն այժմ ընդունում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ենթադրվում է, որ ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող մարդիկ կաշառվել են՝ Եվրախորհրդարանում անանուն երկրի շահերն առաջ մղելու համար։

Ուրբաթ օրը Բրյուսելում իրականացված 16 խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը առգրավել է համակարգիչներ, բջջային հեռախոսներ և 600 հազար եվրո կանխիկ գումար։

Բերման ենթարկվածների թվում են Իտալիայից ժամանած նախկին պատգամավոր, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ղեկավար, հասարակական կազմակերպության տնօրեն և պատգամավորներից մեկի օգնականը։ Բելգիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել արդեն մի քանի ամիս։

Եվրախորհրդարանը թեմայի առնչությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ չի մեկնաբանում ընթացիկ դատական ​​գործընթացները՝ հավելելով, որ համագործակցում է համապատասխան ազգային իշխանությունների հետ։

Եվրախորհրդարանի աղբյուրները «Euronews»-ին հայտնել են, որ Եվրախորհրդարանի պատգամավորներ Քայլիի, Արենայի և Տարաբելլայի գրասենյակները փակվել են բելգիական ոստիկանության կողմից:


Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան