Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:19 09-12-2022

Դա լրատվական նյութ է, որը խեղաթյուրում է իրականությունը. Հարությունյան

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունենում համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Նշենք,որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 - 8 հարաբերակցությամբ։

Համալսարանի ռեկտոր վերընտրված Կարինե Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ որ արդար և անաչառ ընտրություններ ապահովվեցին, նիստը անցավ բավականին բարյացակամ և լավ մթնոլորտում»։

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Հարությունյանն ասաց. «Պլանները շատ են, այս պահին չեմ կարող ներկայացնել, իմ ծրագիրը ներկայացրել եմ 8 հիմանական ուղղություններով՝ թե՛ ուսումնական, թե՛ գիտական, թե՛ գիտական, թե՛ միջազգային ... այնպես չէ, որ ես կարող եմ ասել՝ մի գործ պետք է անենք, մենք շատ գործ ունենք անելու»։

Խոսելով առաջադրված մյուս թեկնածուից՝ Հարությունյանը նշեց. «Պարոն Գյուրջինյանը ամեն դեպքում շատ երկար աշխատել է համալսարանում, ես իրեն որպես մասնագետ շատ հարգել եմ և շարունակում եմ հարգել, շատ լավ հայերենի մասնագետ է»։

Խոսելով «‎Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «‎Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով հոդվածի մասին՝ Հարությունյանն ասաց. «Դա լրատվական նյութ է, որը խեղաթյուրում է իրականությունը, մենք երեկ ենք ստացել Պետական վերահսկողական ծառայության տեղեկանքը ստուգումների մասին և շատ մանրամասն արձագանքելու ենք բոլոր կետերին, որոնք գրված են»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի