ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել
copy image url

ԵԱՏՄ երկրների առաջնորդները 15 փաստաթուղթ են ստորագրել

Ներքին 2 տարի առաջ - 16:19 09-12-2022
ԵԱՏՄ երկրների առաջնորդները Բիշքեկում կայացած գագաթաժողովի արդյունքներով 15 փաստաթուղթ են ստորագրել, մասնավորապես՝

2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասով;

«Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնցում գործում է ծառայությունների միասնական շուկան»;

«Ծառայությունների ազատականացման առաջնահերթ ուղղությունների ցանկի մասին» որոշում՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման համար, որոնցով կշարունակվի անցումային շրջանի ընթացքում ազատականացման ծրագրերին համապատասխան ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ծառայությունների ձեւավորման ուղղությամբ աշխատանքը;

««Հանուն Եվրասիական տնտեսական միության զարգացման» մեդալով պարգեւատրելու մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության 2021 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի բյուջեի մասին» որոշում;

«Տնտեսվարող սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս վճարվող տուրքի չափը հաստատելու մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության մասին» որոշում;

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակի եւ վայրի մասին» հրամանագիր;

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրների եւ մեխանիզմների մասին» հարցի շրջանակում հանձնարարական։

Բարձր մակարդակով հանդիպումը կայացել Է Բիշքեկում։ Բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: