Արտաքին 3 տարի առաջ - 15:45 09-12-2022

Կրեմլը մեկնաբանել է Ուզբեկստանի հրաժարումը Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու գաղափարից

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու գաղափարից Ուզբեկստանի հրաժարման մասին հաղորդագրություններն անվանել է «այդ գործընթացները քաղաքականությամբ օծելու փորձ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս ամենը պահանջում է ոչ թե քաղաքականության տեսանկյունից համակարգում, ինչպես գրել Է Reuters գործակալությունը, այլ հենց առեւտրային շահի եւ երեք երկրների առեւտրային շահերի տեսանկյունից համակարգում»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ուզբեկստանի փոխվարչապետի խոսքը խեղաթյուրվել է, և «կրկին տեղի է ունեցել Reuters գործակալության կողմից փորձ՝ քաղաքականությամբ օծելու բոլոր այդ գործընթացները»։

Նա նաև մեկնաբանել է իրավիճակը Թուրքիայի ափերի մոտ, որտեղ նավթային լցանավեր են կուտակվել, հայտարարելով, որ տեղի ունեցողը չպետք է շանտաժի փորձ անվանել։

Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի վերջին Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկել են Ուզբեկստանի մասնակցությամբ գազային միության ստեղծման հարցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից