Ներքին 3 տարի առաջ - 23:26 08-12-2022

Արցախը պետք է օգտվի ընձեռվող հնարավորություններից․ Արման Մելիքյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանն է։ Մելիքյանը խոսել է Արցախի պատվիրակության և Փարիզի Սենատի ներկայացուցիչների հետ հանդիպման, այցի կարևորության մասին։

«Շատ կարևոր է հասկանալ, որ սա ոչ թե Հայաստանի, այլ Արցախի Հանրապետության պատվիրակության այցելությունն է և այնտեղ պատվիրակության անդամները բարձր մակարդակով ընդունելության են արժանացել, այսինքն այդ կոնտակտը պաշտոնական բնույթ է կրում և սա կարող ենք ասել Արցախի ապագա ճանաչմանը նպաստող երևույթ է»։

Մելիքյանը նշեց, որ Արցախը պետք է ելնի ստեղծված իրողություններից, բայց նաև օգտվի ընձեռվող հնարավորություններից։ Նրա խոսքով՝ այս երկուսը պետք է համադրվեն։

«Մենք պետք է հստակ, ճիշտ գնահատենք այն իրողությունը, որը առկա է այսօր և օգտվենք բոլոր այն հնարավորություններից, որոնք կբացվեն Արցախի առջև, լինի դա Ֆրանսիայի կողմից, Ռուսաստանի կողմից, անգամ Թուրքիայի կողմից։ Այսինքն, մենք՝ մեզ ընձեռված հնարավորությունները պարտավոր ենք օգտագործել»,- ասաց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար

Ձեզ գուցե հետաքրքրի