Արտաքին 3 տարի առաջ - 16:13 08-12-2022

ԵՄ-ն անհանգստացած է Սաակաշվիլիի առողջական վիճակով

Եվրամիության երկու ներկայացուցիչներ մեկնաբանել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները: Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, ԵՄ ներկայացուցիչները թեմային անդրադարձել են Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդության վերաբերյալ դատական ​​նիստի նախօրեին։

«Մենք տեղեկություններ ունենք նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին վերջին հաղորդումների մասին։ Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք այդ հաղորդագրություններով»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:

Վերջինս շեշտել է, որ շատ կարևոր է, որ նախկին նախագահի իրավունքները լիովին պաշտպանված լինեն։ Նա նշել է, որ դեսպանատունն այս հարցով կապի մեջ է ինչպես Սաակաշվիլիի ընտանիքի, փաստաբանների, այնպես էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Սահակաշվիլիի առողջության վատթարացման մասին վերջին տագնապալի հաղորդագրություններին։

«Վրացական իշխանությունները պատասխանատու են նրա առողջության և բարեկեցության համար և պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրան պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է նա։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ է անցած տարվա հոկտեմբերի 1-ից։Նա Ուկրաինայից գաղտնի ժամանել է երկիր և ձերբակալվել երկու գործով, որոնց վերաբերյալ որոշումը կայացվել էր հեռակա։

Վեց ամիս առաջ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել էին բժշկական կլինիկա։ Փաստաբաններն ու անկախ փորձագետները պնդում են նրա վիճակի աղետալի վատթարացում, որը կարող է հանգեցնել կոմայի և մահվան, իշխանությունները հերքում են դա։






Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը