Սպորտ 3 տարի առաջ - 16:14 07-12-2022

Թենիսի ֆիթնեսը՝ պրոֆեսիոնալ և սիրողական ծրագիր․ մանրամասնում է մարզիչը

Վերջին տարիներին Հայաստանում անցկացվում են ոչ միայն պրոֆեսիոնալ թենիսի, այլ նաև սիրողական՝ թենիսի ֆիթնեսի մարզումներ։

Այն հնարավորություն է տալիս թենիսի սիրահարներին մոտ լինել սիրելի մարզաձևին։ Թենիսի ֆիթնեսը նաև պրոֆեսիոնալ թենիսի մարզումային ծրագրի մաս է։

Oragir.News-ը զրուցել է թենիսի ֆիթնեսի մարզիչ Նարեկ Հովհաննիսյանի հետ։

Մարզիչը նախ նշեց, որ Հայաստանում հետզհետե մարզումներին ավելի շատ են հաճախում, թենիսի ֆիթնեսի մարզումներին կարելի է մասնակցել 6-7 տարեկանից։



«Թենիսի մարզումները հիմնականում մարզասրահներում են ընթացել։ Թենիսի ֆիթնեսի ծրագիրը թույլ է տալիս մարզվել կորտում։ Այն բարելավում է կոորդինացիան, դրականորեն է անդրադառնում մարզիկների արագության վրա»։

Հովհաննիսյանը նշեց, որ թենիսի ֆիթնեսը Հայաստանում գործում է 2019 թվականից․

«Եթե 3 տարի առաջ հաշված անձինք էին հաճախում թենիսի ֆիթնեսի, ապա այժմ պատկերը բոլորովին այլ է։ Հատուկ ուզում եմ ընդգծեմ թենիսով զբաղվող մանկապատանեկան մարզիկներին։ Վերջին ամիսների ընթացքում արդյունքը տեսանելի է, մեր մարզիկները ավելի շատ մեդալներով են վերադառնում մրցաշարերից»։

«Թենիսի ֆիթնեսը նաև ողջունելի է առողջ ապրելակերպի տեսանյունից»,- հավելեց Նարեկ Հովհաննիսյանը։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ