Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 11:06 05-05-2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը շնորհավորել է Մանչեսթեր Սիթիին

Ֆրանսիական ֆուտբոլային ակումբի՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շնորհավորել է Մանչեսթեր Սիթիին՝ ՉԼ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և նշել, որ անգլիական ակումբը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպման ժամանակ Մանչեսթեր Սիթին 2:0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին:

«Ես պետք է շնորհավորեմ Մանչեսթեր Սիթիին, քանի որ ակումբը հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Միևնույն ժամանակ մենք հպարտանում ենք մեր ակումբի ֆուտբոլիստներով»,- ասել է մարզիչը:

Նրա խոսքով, ֆուտբոլիստները խաղացել են այնպես, ինչպես պլանավորված էր. «Սկսեցինք շատ լավ, ստեղծեցինք պահեր և գերակայեցինք: Իսկ դա հեշտ չէ: Շատ քիչ թիմեր կան, որ կարող են գերակայել նման մակարդակ ունեցող թիմի դեմ»:

Ամենից շատ դիտված