Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:17 07-12-2022

Լավրով-Բայրամով հանդիպմամբ որևէ թիրախային հարցի լուծման սպասել պետք չէ․ քաղաքագետ

Լավրով-Բայրամով հանդիպումից շատ մեծ փոփոխություններ սպասել պետք չէ։ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը հայտարարեց, որ Արցախի հացի համար հանդիպումների մի ամբողջ շարք է պահանջում։

«Հանդիպել են Բայրամովի հետ, հետո պետք է հանդիպել Միրզոյանի հետ, հետո պետք է դիտարկել Հայաստան-Բրյուսել, Ադրբեջան-Բրյուսել հարաբերությունները, Ադրբեջան-Թուրքիա զորավարժությունները և այլն։ Ինչ էլ այնտեղ քննարկած լինեն՝ այդ հանդիպումից որևէ բան հնարավոր չէ եզրակացնել, այն մասով, թե ինչ ստացանք։ Ընդամենը քննարկել են Արցախի հարցը, բայց որ որևէ շրջադարձային բան կարող է լինել՝ չեմ կարծում»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև հանդիպման՝ առավելապես գործարքային բնույթ ունենալու մասին քննարկումներին։

«Այդ գործարքները հիմնականում կատարվում են անդրկուլիսներում։ Երբ սկսում են գործարքներ առաջարկել անգամ մինչև հանդիպումը։ Բայց դրա մասին որևէ մեկը չի բարձրաձայնի»,- ասաց նա։

Անդրադառնալով Բայրամովի հայտարարությանը, մինչև տարեվերջ ակնկալում են «խաղաղության պայմանագրի» նախագծով ավարտին հասցնել նախատեսվող արդեն 3-րդ փուլը՝ քաղաքագետն ասաց, որ այս փուլը մեջբերելով՝ ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի մնացած բոլոր գործընթացները՝ միասին վերցված։

«Երրորդ փուլ ասելով ադրբեջանցիները հասկանում են Հայաստանի հետ «խաղաղության պամանագրի» կնքումը։

Այդտեղ հարցերը վերաբերելու են բոլոր հարցերին, այդ թվում և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին՝ քաղաքագետն ասաց. «Այդ հարցով Ադրբեջանն արդեն ասել է՝ Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու»։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն