Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվե․Արայիկ Հարությունյան
copy image url

Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվե․Արայիկ Հարությունյան

Ներքին 3 տարի առաջ - 11:52 03-11-2021

Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Հայաստանում հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ շուտով 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում, և դրա կապակցությամբ նաև այդ ընթացքում արված աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը կարևոր է:

Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ասել է, որ Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն շարունակում են պահպանել։

«Միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»,–ասել է Հարությունյանը։