Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:24 30-11-2022

Հայաստանում արձանագրված գնաճը բավական բարձր է ու խնդրահարույց քիչ եկամուտ ունեցող բնակչության համար․ տնտեսագետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր վերջին հարցազրույցներից մեկրունմ նշել էր, որ տարեսկզբից տնտեսական ակտիվությունը 114 տոկոս է, իսկ հոկտեմբերինը՝ 117.5 տոկոս, որը թույլ է տալիս լավատեսական կանխատեսում անել։ Միաժամանակ նա նշել է, որ քիչ եկամուտ ունեցողներն աղքատության շեմից այն կողմ հայտնվելու վտանգ ունեն։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է ներառել բազմաթիվ բաղադրիչներ, որոնք կարող են իրապես որևէ առնչություն չունենալ բնակչության կենսամակարդակի հետ։

«Արտահանման ցուցանիշը, օրինակ, կարող է տնտեսական ակտիվության աճի ցունանիշի մեջ ներառվել, սակայն մի բան է, եթե արտահանվում են ապրանքներ, որոնք արտադրվել են Հայաստանում և այլ բան է, երբ վերաարտահանվում են ապրանքներ, որոնք Հայաստանի հետ որևէ կապ չունեն։ Շատ դեպքերում, այդ ապրանքները Հայաստանի տարածք մուտք էլ չեն գործել։ Այսինքն՝ Հայաստանը այստեղ միջնորդի դեր է ստանձնել ու կարողացել է փոքր ինչ գումար վաստակել, բայց դա անմիաջպես չի ազդում լայն զանգվածների կենսամակադակի վրա»։

Նա նաև ընդգծեց, որ մենք ունենք միմյանցից խիստ տարբերվող մանրածախ և մեծածախ առևտրի ցուցանիշներ։ «Մանրածախ առևտուրն, օրինակ, աճում է 3 տոկոսով, իսկ մեծածախը՝ 30-40 տոկոսով։ Ակնհայտ է, որ մանրածախն այն է, ինչ վերաբերում է բնակչության սպառման, գնողունակության հետ, իսկ մեծածախը՝ վերաբերում է այն շրջանառությանը, որը մեծապես կապ չունի բնակչության սպառման հետ։

Այդպիսով՝ մենք ունենք տնտեսական ակտիվության աճ, որն իրականում անմիջապես չի ազդում կենսամակարդակի վրա, իսկ կենսամակարդակի վրա ազդող գործոններից է նաև գնաճը, որը բավական բարձր է ու խնդրահարույց է քիչ եկամուտ ունեցող բնակչության համար»։

Նա ընդգծեց, որ թեև, ըստ վիճակագրական կոմիտեի, արձանագրված աշխատավարձի աճը գերազանցում է գնաճին, սակայն հարցն այն է, որ աշխատավարձերի աճը կուտակված է մի քանի ոլորտներում և, այո, խնդիր է, որ ամբողջ շուկայում աշխատավարձերը համաչափ չեն աճում, թեև կարող ենք ասել, որ աշխատավարձերն աճել են։ Այլ բան է, որ մենք կարող ենք ասել, որ օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատավարձերի աճը մոտավորեպես 38 տոկոս է կազմում, իսկ օրինակ՝ արդյունաբերությունում՝ 8-9 տոկոս է։ Թեև, այո, աշխատավարձերի աճ որոշակի կա, բայց պարզ է, որ դա բոլորի համար չէ և անկայուն է, քանի որ հիմա տնտեսությունը դեռ տաքացած է։

Ի դեպ, միանշանակ, եկամտահարկի համահարթեցման արդյունքում փաստ է նաև, որ որոշ մարդիկ վարվող տնտեսական քաղաքականությունից ավելի շատ են օգտվել, քան մյուսները»։

Ամենից շատ դիտված

12:00 Ալեն Սիմոնյանին կտանեի «Ծղոտներ» ու «ուբիդիտ» կանեի, թե այդ տարածքներն ումն են. Վարդան Ղուկասյան
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
11:57 Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur․am
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
08:42 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
18:30 Որ ոչ ոք գլխի չընկնի․ Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել