Ներքին 3 տարի առաջ - 12:57 30-11-2022

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար է. դատարանը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ։

Նրա պատշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ դատարան է դիմել Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինելու ավելի մեղմ խափանման միջոցով։

«Բժիշկները Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար են գնահատում։ Նա շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։ Ես վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ ընտրված կալանքն անհամատեղելի է իր հիվանդության հետ»,- ասաց նրա պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով անցնում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ կալանքի տակ է նաև Դավիթ Տոնոյանը, իսկ Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը