Ներքին 3 տարի առաջ - 11:18 30-11-2022

Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյան

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրն է: Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Արցախի Հանրապետության շուրջ 31-ամյա պետականության կայացման ու ամրապնդման, պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում, ոստիկանության համակարգն ունեցել է և ունի իր մեծ դերակատարումը՝ իրականացնելով կարևորագույն առաքելություն:

Հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ` Արցախի ոստիկանը պաշտպանում է մարդու, հասարակության ու պետության շահերը: Ուրախությամբ պիտի նշեմ, որ Արցախն արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ և բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները:

Այսօրվա ոստիկանությունն էապես տարբերվում է. այն ավելի արդիական է, թափանցիկ և ավելի հանդուրժող, իսկ ծառայողներն ավելի գրագետ են ու պատրաստված: Առաջնորդվելով օրենքի պահանջներով, Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում:

Փառք ու խոնարհում արցախյան պատերազմներում և իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած հերոսներին, փառք ու պատիվ այն ոստիկաններին, ովքեր կրելով համազգեստը և հավատարիմ մնալով սպայի արժանապատվությանը, անվերապահորեն կատարում են իրավակարգի պաշտպանի գործառույթները:

2020 թվականի Արցախի դեմ իրականացված ռազմական գործողությունները, դրան հաջորդած սահմանային լարվածությունները մեզ ստիպել է փոխել մեր օրակարգը: Սահմանամերձ բնակավայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները մեծ պատասխանատվություն են ստանձնել հայրենիքի պաշտպանության և սահմանապահ համայնքների անվտանգությունը պատշաճ ապահովելու գործում:

Ոստիկանի նոր կերպար ունենալը և համակարգի հանդեպ հանրության վստահությունը ձեռք բերելը ՆԳ նախարարության հիմնական առաջադրանքներից մեկն է: Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում, որովհետև մեզ համար գլխավորը հասարակության հավատն է ու հարգանքը Արցախի ոստիկանի նկատմամբ:

Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի, ինքը մենակ չէ, որ պաշտպանված են նրա իրավունքները:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամփոփելով ուղերձս` շնորհավորանքի հետ մեկտեղ երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ: Միասին երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու: Մաղթում եմ համախմբվածություն, ուժ և համբերություն»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ