Ներքին 3 տարի առաջ - 21:48 29-11-2022

Իշխանությունն ասում է մի բան, անում՝ մեկ այլ բան․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն է։ Ավետիսյանը խոսել է քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և տնտեսական ցուցանիշների մասին։

«Այս իշխանությունը մի կարևոր, ժողովրդի լեզվով ասած, «խասյաթ» ունի ասում է մի բան, անում բոլորովին այլ բան։ Հռչակում են նպատակներ, որոնք աներկբա են և որևէ մի նորմալ մարդ չի կարող ասել ոչ, ով կուզի վատ ապրի, կամ երջանիկ չլինի, ստվերը քիչ լինի, սոցիալական խնդիրները լուծվեն, մրցակցությունը ազատ լինի, բայց իրական հողի վրա իրենց այն գործողությունները, որ փաստացի անում են և որոշակի փոփոխություններ փորձում են անել աղերս չունեն ընդհանրապես այդ նպատակի հետ կամ շատ քիչ են առնչվում, բայց հիմնականն այն է, որ ունեն թաքնված նպատակ, որը չի բարձրաձայնվում, որովհետև դրա հակառակի համար են իրենք քվե ստացել։ Հիմա նույնը այս հայտարարագրման համակարգի դեպքում է։ Ասում են եկամուտները հայտարարագրենք, որ վերահսկվի պետության կողմից, ստվերը կրճատվի, պետությունից չգողանան, պետությունը շատ գումար ունենա և սոցիալական խնդիրներ լուծի ավելի շատ»։

Պատգամավորի խոսքով՝ եկամուտների համակարգի ներդրումը կարելի է դիտարկել հետևյալ կերպ, առաջինը արդյոք մենք պատրաստ ենք և այդ փոփոխությունները բավարար են այդ նպատակին հասնելու համար, և արդյոք միայն այս նպատակն է, որ իրացվում է, թե ոչ։

Ավետիսյանը նշեց, որ իշխանությունը պետք է ունենա ճանապարհային քարտեզ, որպեսզի ապահովի տեղեկատվական այդ ամբողջ հենքը։ Պատգամավորը ասաց, որ բավարար չէ եկամուտների հայտարարագրման կառուցակարգը, որպեսզի ամբողջական եկամուտների մասին պետությունը պատկերացում ունենա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը