Միտք 3 տարի առաջ - 23:49 28-11-2022

Իսկ ինչո՞վ են տարբերվում պարեկ ենիչերիներն իրենց ադրբեջանցի եղբայրներից․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․. «ԵՐԵԿ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Լսելով տուժածներին, սարսափում ես, թե ինչ է երեկ տեղի ունեցել Վանաձորում։ Վստահաբար եմ ասում, որ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ նման դեպք չի եղել։Փաստորեն Հայաստանում ցանկացած մարդ լրիվ անպաշտպան է։ Քաղաքացու ցանկացած պահվածք կարող է դուր չգալ պարեկ կոչվող վայրենի ենիչերիներին և նրանք համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, ոհմակային հարձակումով հաշվեհարդար են տեսնում անպաշտպան, անզեն մարդկանց հետ, առանց հաշվի առնելու տարիքը, սեռը, առողջական վիճակը։ Ավելին, համոզված եմ, որ նրանք ըստ իրենց կողմից ցուցաբերած վայրենության աստիճանի, խրախուսանքի են արժանանում, այդ թվում ֆինանսական։Մենք զայրանում ենք, դիմումներ հղում տարբեր միջազգային կառույցներ, ադրբեջանական վայրագությունների համար։ Իսկ ինչո՞վ են տարբերվում պարեկ ենիչերիներն իրենց ադրբեջանցի եղբայրներից։

Նման դեպքերի համար , այլ երկրներում մարդկային հսկայական զանգված դուրս կգար փողոցներ, ոտքի տակ տալով իշխանություններին․․․իսկ մեզ մո՞տ․․․
Հաա՜, մոռացել էի, մենք քաղաքակիրթ ենք, այսինքն՝ վախկոտ և պայքարում ենք միայն սահմանադրական ճանապարհով։ Այսինքն, չենք պայքարում, հանդուրժում ենք և հանձնվում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ