Արտաքին 3 տարի առաջ - 15:42 26-11-2022

Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում գործադրվող ջանքերը և առաջիկայում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Բայրամովը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության համաձայնագրի տարրերի և հայկական կողմի մեկնաբանությունների թեմայով Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների մանրամասների մասին։ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ «հայկական կողմը շարունակում է ռազմական գործունեությունը Ադրբեջանի դեմ՝ կոպտորեն խախտելով ստորագրված եռակողմ հռչակագրի դրույթները»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ականային սպառնալիքին և մի քանի օր առաջ հայտնաբերված 2021թվականի արտադրության ականներին։ Նա նաև ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների փոխադարձաբար բացման կարևորությունը՝ ուշադրություն հրավիրել այն բանին, որ «Հայաստանն այս հարցում դեռևս չի կատարել իր պարտավորությունները»։

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի իրականացումը և արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակումը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում