Ներքին 2 տարի առաջ - 20:43 12-10-2023

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության ապահովման խնդիրները, Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարության կողմից ծրագրային աջակցության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալության է հայտնել ԵԽ պատվիրակությանը դժվարին օրերին աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և վերահաստատել է Եվրոպայի խորհրդի տարածքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներից և ազատություններից լիարժեք օգտվելու՝ տեղահանված բնակչության իրավունքները:

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը կրթության ոլորտում: «Հիմնարար կրթության ապահովումը մեզ համար առաջնային է, և պարզեցված ու ճկուն ընթացակարգով ապահովվում է թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների կրթության իրավունքի իրացումը՝ անկախ փաստաթղթերի անլիարժեքությունից»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով սոցիալհոգեբանական խնդիրներին աջակցության ծառայությունների կարևորությունը, որը ևս իրականացվում է ՀՀ-ում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող՝ շուրջ 5000 պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու հանգամանքին, որոնք ոչ միայն ներկայացնում են հայկական ինքնությունը, այլև համաշխարհային մշակույթի գոհարներ են: «Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը: Ակնկալում ենք միջազգային կառույցների ուշադրությունը այս հարցի շուրջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում

Ձեզ գուցե հետաքրքրի