Ներքին 3 տարի առաջ - 17:28 23-11-2022

Մարդկանց չեն ֆիքսելու, թե հրավառությունն ով է արել, որ պատժեն. անլուրջ նախագիծ է. Ավինյանի PR քայլը

Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Ինչպես նշել էինք, Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։

Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանի հետ, հարցնելով՝ թե ո՞րն է նպատակը նախագծի, արդյո՞ք փի առ չէ՝ պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ընթերցողները կմտածեն՝ պարոն Գեղամյանը վերջնականապես խելքը գցել է։ Երկիրը ձեռքից գնում է՝ հրավառության մասին թեմաներ են քաննարկում»։

Զրուցեցինք նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այս նախագիծը պետք է շատ վաղուց լիներ՝ ոչ միայն Երևանում, քանի որ այլ քաղաքներում էլ այդ խնդիրը կա, և որտեղից է գալիս գլխավոր խնդիրը։ Օրինակ, Երևանում ժամային սահմանափակում կա, որ այս ժամից հետո չէր կարելի հրավառություն անել, բայց մենք տեսնում ենք, որ գիշերվա 12-ին էլ, 1-ին էլ՝ հրավառություն էին անում, և հիմնականում այդ աղմուկն էր մարդկանց խանգարում ու քնած տեղից մարդիկ վեր էին թռչում, հիմա մենք առհասարակ Երևանում՝ կոնկրետ վայրերն է մնում, որտեղ կարելի է անել հրավառություն, բայց նախորդ անգամ, երբ մարդիկ ահազանգում էին, որ հրավառություն եղավ, ոստիկանությունն այդ պահին պարզապես չէր կարողանում ֆիքսել, ով արեց։

Նույնն այստեղ է լինելու, եթե դու հրավառության պահին կոնկրետ մարդուն չես ֆիքսում, որ այսինչ մարդն է արել հրավառություն, դու չես կարող այդ մարդուն պատժի ենթարկել և դառնում է վերահսկողությունը շատ լուրջ, և դու կարող ես հազար արգելք ընդունել, բայց ի վիճակի չլինել այդ արգելքն ապահովել, որ իսկապես կիրառվի և մարդիկ չանեն։

Հուսանք, որ գոնե հոգեբանորեն դա ազդեցություն կունենա, այս որոշումով մարդիկ կհասկանան, որ չի կարելի, արգելվել է, հենց երեկ, մենք ծիծաղեցինք էլ, երեկոյան ՝ ժամը տասին, որոշումն ընդունելուց հետո մեր բակում հրավառություն էր, այնպես որ ժամանակը ցույց կտա, թե որքանով կաշխատի այդ նախագիծը»։

Հիշեցնենք, որ Ավինյանն իր խոսքում ասել էր. «Միայն ավագանու որոշումը չէ, որ ասում ենք, արգելում ենք, ռեստորաններ՝ հրավառություններ՝ «նի՛խթ»։ Հիմա դրան զուգահեռ ընդունում են օրենք, որով ասում ենք՝ ներմուծել չեք կարող, արտադրել չեք կարող տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ։

Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,- հավելեց փոխքաղաքապետն՝ ընդգծելով, որ կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում