Մամուլ 3 տարի առաջ - 08:29 23-11-2022

Ով է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի: Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները:

Որպես օրինակ նշենք, որ Արցախի Աստղաշեն գյուղի հարեւանությամբ կառուցվող նոր բնակավայրի կամ քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 92 առանձնատների կառուցումը, ինչպես նաեւ պետական ֆինանսավորմամբ Ստեփանակերտի փողոցների բարեկարգումը, Արցախում ու Հայաստանում ճանապարհների շինարարությունն ու բազմաթիվ այլ աշխատանքների իրականացնողը հենց Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ն է: Նա ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է, որին, չգիտես ինչպես, հաջողվում է շահել Արցախի կառավարության կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր շինաշխատանքներն ու ըստ այդմ մեծ գումարներ տնօրինել: Իսկ գումարների չափերն այնպիսի մեծության են, որ նա կարողանում է նաեւ, օրինակ, Սեւանի ափին շքեղ առանձնատուն կառուցել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ