«Ռուսները չեն հաղթում և ուկրաինացիները չեն հաղթում». ԱՄՆ հետախուզությունը՝ «պատային իրավիճակի» մասին
copy image url

«Ռուսները չեն հաղթում և ուկրաինացիները չեն հաղթում». ԱՄՆ հետախուզությունը՝ «պատային իրավիճակի» մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:29 11-05-2022
Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկը չի հաղթում, հայտարարել է ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության ղեկավար, գեներալ Սքոթ Բերիերը՝ Սենատում լսումների ժամանակ։
«Ռուսները չեն հաղթում, ուկրաինացիները նույնպես չեն հաղթում։ Սա յուրատեսակ «պատային իրավիճակ է»,- ասել է նա՝ ի պատասխան պատերազմում տիրող իրավիճակը նկարագրելու սենատորներից մեկի խնդրանքին։ Նա հավելել է, որ այս «պատային իրավիճակը» ենթադրում է «մաշեցնող պատերազմ»:
Ըստ Բերիերի, ռուսական բանակի հիմնական թերություններից է կրտսեր սպայական կազմի սակավաթիվ լինելը, որն ազդում է ոչ մեծ ստորաբաժանումների գործողությունների վրա։ Հարցին, թե արդյոք սրա հետ է կապված զոհերի մեծ թիվը ռուսաստանցի գեներալների շրջանում (ԱՄՆ-ի տվյալներով՝ ութից տասը), որոնք երբեմն ստիպված են լինում «առաջ շարժվել՝ համոզվելու համար, որ իրենց հրամանները կկատարվեն», Բերիերը դրական է պատասխանել։
Նույն լսումների ժամանակ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսն ասել է, որ Վլադիմիր Պուտինը, ըստ Միացյալ Նահանգների, մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Դոնբասում և պահպանել Ուկրաինայի հարավով անցնող ցամաքային միջանցքը դեպի Ղրիմ, այլև, հնարավոր է, այդ միջանցքն ընդլայնել մինչև Մերձդնեստր՝ գրավելով նաև Օդեսան։ Առանց որևէ ձևով մոբիլիզացիայի Ռուսաստանը չի կարողանա հասնել այս բոլոր նպատակներին, նշել են հետախուզությունից:
Ըստ Հեյնեսի, Պուտինը հույսը դնում է այն բանի վրա, որ պարենային խնդիրների, գնաճի և էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ուկրաինային աջակցող ԱՄՆ-ի և ԵՄ-ի վճռականությունը կնվազի։ Միևնույն ժամանակ, Պուտինի հավակնությունների և ռուսական բանակի հնարավորությունների անհամապատասխանությունը կհանգեցնի էլ ավելի մեծ անկանխատեսելիության և առաջիկա ամիսներին Ռուսաստանի գործողությունների հնարավոր սրացման, ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:52 Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
18:30 Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան
22:00 Բնակարան, 3 հողամաս, 51.5 մլն անկանխիկ, 16.5 մլն կանխիկ, 36 մլն եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
23:35 Ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ. Աննա Հակոբյան
23:40 Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը կհիշեն սերունդները. Նեթանյահու
22:36 Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր
18:21 Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից
19:03 Փաշինյանի և իր թիմի մտքերը գոտկատեղից ներքև են․ նրան հարկավոր է դուրս շպրտել․ Նալչաջյան
23:57 Իրանը դարձավ այնպիսի պետություն, որին Իսրայելը կարող է ազատ հարվածել. փորձագետ
22:09 Իրանը 550 հրթիռ և 1100 ԱԹՍ է կիրառել Իսրայելի դեմ. Նեթանյահուի խորհրդական