Ներքին 3 տարի առաջ - 23:45 18-11-2022

Մեր տարածաշրջանում վերջին շրջանում ՀՀ-ի դիրքերը ուժեղացել են, Ադրբեջանինը՝ թուլացել․ Սաֆրաստյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։ Հարցազրույցի ընթացքում Սաֆրաստյանը խոսել է Թուրքիայի նախագահի և Նիկոլ Փաշինյանի դեմառդեմ հանդիպման և վարչապետի դրական տպավորությունների մասին։

«Ես կարծում եմ, մենք պետք է ավելի խորը վերլուծենք այն իրադրությունը, որը մեր տարածաշրջանում տեսնում ենք, իսկ դրա արտահայտումներից մեկն այն է, որ ամերիկյան քաղաքականությունն է ակտիվանում տարածաշրջանում, մյուս կողմից մենք կարող ենք տեսնել Թուրքիայի և Ամերիկայի միջև բավական երկխոսություն է ծավալվել ամենալայն հարցերի շուրջ»։

Սաֆրաստյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քննարկումներում տեղ է գտել նաև Հայաստանը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություններով, քանի որ դա բխում է իրենց ընդհանուր ռազմավարությունից։

«Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի դիրքերը տարածաշրջանում ավելի ուժեղացել են, իսկ Ադրբեջանինը՝ թուլացել, թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն արդեն մոտ ապագայում, դա ցույց կտա ժամանակը»,- ասաց ակադեմիկոսը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում