Ներքին 3 տարի առաջ - 18:51 17-11-2022

Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

Խորհրդարանականները խոսել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր հարաբերությունների և համագործակցության մասին:

Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:

«Սա կլինի Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը»,- նշել են կողմերը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով