Ներքին 3 տարի առաջ - 14:20 17-11-2022

«Վիճակը խիստ անբավարար է». ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Aysor.am-ի հետ զրույցում Գալստյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ Ստեփան Գալստյանը բժիշկների հսկողության տակ է։

«Ստացիոնար բուժում է ստանում։ Վիճակը խիստ անբավարար է», - նշեց նա։

Թե առողջական ինչ խնդիրներ ունի ԳՇ պետի նախկին տեղակալը՝ փաստաբանը հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ իր պաշտպանյալի համաձայնությունը չունի։

Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պատրաստվում է դիմել դատարան։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով, անցնում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Իսկ նույն գործով անցնող ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը