Ներքին 3 տարի առաջ - 13:21 17-11-2022

Դե բա ինչով են գալու, ոտաբոբիկ, թե բախիլներով. Ագրարային համալսարանից արձագանքը Փաշինյանին

«Եթե դուք գաք, տեսնեք, թե երեխաները ոնց են աշխատում դաշտերում, ջերմատներում այդ ժամանակ ոչ մի կասկած չի մնա, որ Ագրարային համալսարանը զբաղվում է իր գործով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի լրատվության և հասարականյնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանը՝ պատասխանելով Փաշինյանի այն խոսքին, որ Պլանի գլխի վրա գյուղատնտեսական ակադեմիա ունենալը, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ագրարային համալսարանը ոչ թե պետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: Մենք Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում, գալիս: Այդ ամենը պետք է փոխվի»։

«Մենք տնտեսություններ ունենք մոտակայքում և մի փոքր ավելի հեռու, հեկտարներով հողեր ունենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, ինտենսիվ, գերժամանակակից տեխնոլոգիաներով այգիներ ունենք, դպրոց ունենք, որտեղ երեխաները գնում են օրերով մնում, աշխատում են, պանիր ու թթվասեր են արտադրում, որպես պրակտիկա, սովորում են,այնպես որ պարտադիր չէ, որ եթե Ագրարային համալսարանը տեղադրված է պլանի գլխում՝ մենք տնտեսություններ չունենք և երեխաները, կոշիկներով են գնում»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանն ընդգծեց, որ Ագրարային համալսարանն ամբողջ հանրապետության համար Պլանի գլխում կառուցվել է 30 թվականին և այն ժամանակ այդ տարածքը կենտրոն էլ չի համարվել։ Խոսելով համալսարանների Աշտարակ տեղափոխելուց՝ Ավետիսյանն ասաց.

«Անխուսափելի խոսակցություններ են, եթե խոսք է գնում երկրի ղեկավարի կողմից, որ համալսարանները պետք է հանվեն, դա որպես իդեա, ես, օրինակ՝ եվրոպայի բազմաթիվ համալսարաններում եմ եղել, հիանալի է, այդ հսկայական տարածքները։ Բայց ես չեմ կարող ասել՝ ինչքանով է ճիշտ համալսարանները քաղաքից հանել, տանել Աշտարակ, միգուցե և հիանալի իդեա է, ես չգիտեմ, բայց ինչ մնում է երեկվա վարչապետի ասածին, մեր տնտեսությունները գործում են լիարժեք ռիթմով»։

Դիտարկամանը, որ Վարչապետն ասել է, որ Ագրարայինի ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում՝ Ավետիսյանն ասաց. «Դե բա ինչով են գալու, ոտաբոբի՞կ, թե՞ բախիլներով, երեկոյան մարդիկ գալիս են, չգիտեմ, երևի մագիստրատուրայի դասերը նկատի ունի, քանի որ երեխաները մագիստրատուրայում բոլորը բառացիորեն աշխատում են, մենք դասերը երեկոյան ենք անում, հետևաբար պետք է նաև կոշիկ հագնեն։

Պլանի գլուխ ինչո՞վ են գալու, սապոգներո՞վ, էստեղ մենք դաշտեր ու գոմեր չունենք, մեր դաշտերն ու գոմերը մոտակա մարզերում են»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել