Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:49 16-11-2022

Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է․ Քրիստիննե Գրիգորյան

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ 1996 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևով նոյեմբերի 16-ը հռչակվեց որպես Հանդուրժողականության համաշխարհային օր։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Հանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը և յուրաքանչյուր անհատի ինքնության ու առանձնահատկությունների ընդունումը անկյունաքարային նշանակություն ունեն բռնությունից, անհանդուրժողականությունից և խտրականությունից զերծ հասարակության կառուցման հարցում։

Ցավոք, բևեռված և բռնություն հրահրող հանրային խոսքը, սեռի, ռասայի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, հաշմանդամության, առողջության և այլ հիմքերով խտրականությունը, անհանդուրժողականությունն ու անձանց թիրախավորումը շարունակում են կործանարար հետևանքներ առաջացնել ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։ Անհանդուրժողական վերաբերմունքը հանգեցնում է անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խաթարմանը, նրանց հիմնարար իրավունքներից զրկմանը. անձանց մերժվում է հանրային ծառայությունների մատուցումը, իսկ ատելության շարժառիթով հանցանքների զոհերն անպաշտպան են մնում՝ իրավապահ համակարգի պատշաճ արձանագանքի բացակայության արդյունքում, իսկ շատ հաճախ էլ կրկնակի զոհայնացվում են հանրության անհանդուրժող վերաբերմունքի պատճառով։

Ուստի, հանդուրժող, միասնական և անվտանգ հասարակության ստեղծման համար հիմնարար նշանակություն ունի խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը, իրապահ մարմինների, կրթական և առողջապահական հաստատությունների կարողությունների զարգացումը։ Միաժամանակ, կարևորում եմ խտրականության և ատելության խոսքի անթույլատրելիության վերաբերյալ իրազեկման արշավների իրականացումը՝ ուղղված ինչպես հասարակության լայն շերտերին, այնպես էլ լրագրողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Ծայրահեղ կարևոր է հանդուրժողականության կրթությունը թե’ սովորողների, և թե’ մեծահասակների համար։

Հանդուրժողականության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում ՀՀ իրավասու իշխանության մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել խտրականության և ատելության խոսքի, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ներդնելով ու զարգացնելով անհրաժեշտ օրենսդրական և գործնական կառուցակարգերը։

Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է»։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը

Ձեզ գուցե հետաքրքրի