copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:12 15-11-2022

Ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության անhրաժեշտությունը

Նոյեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի տարածքային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Կախա Կախիշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածքային ինքնակառավարման ոլորտում երկու երկրների օրենսդրական դաշտում առկա փորձի ուսումնասիրման ու փոխանակման կարևորությանը։

Ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ այդ թվում սահմանամերձ շրջաններում ուղղակի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»։