copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:38 13-11-2022

Գորիսում շինաշխատանքներ են

Գորիսում միաժամանակ մի քանի տասնյակի հասնող ծրագրեր են իրականացվում։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անձամբ է հետևում դրանց ընթացքին, տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:

Համայնքապետն այցելել է Վերիշեն բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզ, եղել է Ակներ բնակավայրի վերակառուցվող նոր ճանապարհահատվածում։ Այցելել է նաև Գորիսի վերանորոգվող թիվ 5 մանկապարտեզ, Սալ Քար թաղամասի նորակառույց խաղահրապարակ, եղել նաև Ավանգարդ 5-րդ թաղամասում։

Առուշ Առուշանյանը հետևել է աշխատանքների ընթացքին․ աշխատանքի որակը համայնքապետի ուշադրության կենտրոնում է։

Ամենից շատ դիտված