Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 13-11-2022

Ղազախստանը 2023 թվականի հունվարից կսկսի նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով

Ղազախստանը 2023 թվականի հունվարի 1-ից կսկսի նավթի փոխադրումը Բաքու--Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Ինչպես փոխանցում է վրացական առաջին հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը։

Ղազախստանի վարչապետը հայտնել է, որ ղազախական Ակտաու նավահանգստից նավթը կհասնի Բաքվի նավահանգիստ, այնուհետև այն կտեղափոխվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Նրա խոսքով՝ ղազախական նավթը կարող է փոխադրվել Բաքվի նավահանգստով, Բաքու-Սուփսա և Բաքու-Բաթումի խողովակաշարերի միջոցով։

«Գոյություն ունի նաև երկաթուղային գիծ Ատիրաուից դեպի Բաթումի և Ուզբեկստան, ինչպես նաև կա երթուղի դեպի Չինաստան։ Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղություններով նավթի արտահանման ներուժն ընդլայնելու և մեծացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, մենք պայմանավորվել ենք մեկուկես միլիոն տոննա նավթ փոխադրել, որը կսկսվի 2023 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Սմայիլովը։

Վերջինս նաև հավելել է, որ հետագայում այս նավթամուղով փոխադրվող նավթի ծավալը կավելանա մինչև 6․5 միլիոն տոննայի։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է