Ներքին 3 տարի առաջ - 20:37 07-11-2022

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, խորհուրդներ և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդ համայնքի համայնքապետի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի համայնքապետարանի տեղակալին՝ իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թվականի օգոստոսին «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց։ Դա դրսևորվել է 2022 թվականի օգոստոսին աշխատակազմի քարտուղարի կողմից իր աշխատասենյակում մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում ներկայացված պահանջով, որ վերջինս առաջադրի ավագանու իր թեկնածությունը և դրանով ներկայացնի համայնքի գործող ղեկավարի թիմը: «Ապա, 2022 թվականի օգոստոսի 22-ին Բերդ համայնքի համայնքապետարանի տեղակալի կողմից «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ծանուցում ուղարկելով՝ նշելով «ՀՀ աշխատանքային օրենսգքրի» 123-րդ հոդվածով նախատեսված կարգով «Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և նրա միջև կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը սույն թվականի սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդի համայնքապետարանի համայնքապետի տեղակալի և նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանցից երկուսը կալանավորվել են:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ