Մամուլ 3 տարի առաջ - 08:25 03-11-2022

Փաշինյանի պնդումները կեղծ են. նա խաբել է. մաս 126. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր մի քանի անգամ:

Ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին, իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել: Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ:

Նրա կողմից մատնանշված օրենքը Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների, մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից: Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Եվ ընդգծենք, որ ՀՀ անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին. այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի արած պնդումը՝ ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին, կեղծ է:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը