Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:16 30-10-2022

ԱՄՆ-ը կդադարեցնի միջուկային մարտագլխիկներով ծովային բազավորման թեւավոր հրթիռների մշակումը

ԱՄՆ-ը կդադարեցնի միջուկային մարտագլխիկներով ծովային թեւավոր հրթիռների մշակումը, ասվում է Պենտագոնի փաստաթղթերում, չնայած բարձրաստիճան զինվորականները հրապարակայնորեն խորհուրդ են տվել դրանք պահել, գրում է Reuters-ը։

Սուզանավերի թեւավոր հրթիռները չեղարկելու որոշումը կարող է օգնել նախագահ Ջո Բայդենին արձագանքել Ամերիկայի միջուկային զինանոցը կրճատելու իր գործընկեր դեմոկրատների կոչերին՝ առանց զոհաբերելու նրա միջուկային «եռյակի» հիմնական բաղադրիչները՝ միջուկային մարտագլխիկներով, միջուկային ռմբակոծիչներով եւ սուզանավերի միջուկային զենքով։

Սակայն պարզ չէ, թե կդիմադրի արդյոք դրա չեղյալ համարելու փորձերին Կոնգրեսը, որը հաջորդ ամսվա ընտրություններից հետո կարող է հայտնվել հանրապետականների վերահսկողության տակ:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք 2018 թվականին զինվորականները որոշել էին միջուկային զենքով ծովային բազավորման նոր թեւավոր հրթիռ մշակել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի կողմից սպառնալիքի վրա:

Սակայն Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ծովային բազավորման թեւավոր հրթիռների (SLCM-N) ծրագիրը պետք չէ եւ կչեղարկվի, քանի որ ԱՄՆ-ն արդեն ունի «միջուկային զենքի սահմանափակ օգտագործումը կանխելու միջոցներ»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լրագրողներին ասել է, որ զինվորականներին այդ հրթիռը պետք չէ, քանի որ միջուկային զինանոցն արդեն բավականաչափ հնարավորություններ ունի։

«Չեմ կարծում, որ դա որեւէ ազդանշան է ուղարկում Պուտինին։ Նա հասկանում է, թե ինչպիսին են մեր հնարավորությունները»,- ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե չի դառնա արդյոք դա վտանգավոր ազդանշան Ռուսաստանի եւ Չինաստանի համար:

Թրամփի վարչակազմի ծրագրերից մեկը, որը Բայդենը պահպանում է, սուզանավերի համար փոքր հզորության W76-2 բալիստիկ հրթիռն է, որը Պենտագոնը տեղակայել է 2020 թվականին՝ Ռուսաստանի կողմից նմանատիպ մասշտաբի տակտիկական միջուկային զենքի պոտենցիալ կիրառման խնդիրը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ