Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:35 29-10-2022

Բարձր աշխատավարձը ֆիլտրերից մեկն է կոռուպցիայից զերծ մնալու համար․ Սասուն Խաչատրյան

1042 վարույթ՝ 1 տարում, վերականգնվել է 663 մլն դրամ։ Այս մասին այսօր ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Գրիգոր Հարությունյանի հետ «Հարցազրույց»-ի ժամանակ։

«Կոմիտեն կազմավորվել է որպես քննչական մարմին, սակայն ունի մի առանձնահատկություն, որով տարբերվում է այլ քննչական մարմիններից։ Կոմիտեն ունի նաև օպերատիվ հետախուզական ստորաբաժանում»։

Հարցին, թե ինչքան է եղել բյուջեի վերադարձը Խաչատրյանն ասաց․ «Դատի է տրվել 179 անձ՝ 79-ը քրեական գործով։ Վերականգնվել է 663 մլն դրամ։ Սա այն գումարն է, որը կանխիկ եղանակով վարույթի ընթացքում մեղավոր անձի կողմից վերականգնվել է որպես պետությանը պատճառած վնաս։ Իսկ, որպես վնասի վերականգնման իրական երաշխիք արգելանք է դրվել մոտ 9-ը միլիարդ 535 միլիոն դրամ արժեքով գույքի վրա»։

Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ բարձր աշխատավարձը, որով կարելի է արժանապատիվ ապրել երաշխիքներից մեկն է կոռուպցիայի դեմ պայքարողներին՝ հեռու պահել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ