Ներքին 3 տարի առաջ - 22:15 27-10-2022

Ավարտվել է զորամասի հրամանատարի տեղակալի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու դեպքի վերաբերյալ նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Վարանդա բնակավայրում տեղակայված զորամասում գտնվելիս, տեղեկանալով բնակավայրի արևմտյան կողմում գտնվող Կավաք բարձունք հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի և զորահավաքային զորակոչով զորակոչված երկու զինծառայողների հետ միասին, վերջիններիս ավտոմեքենայով, գնացել է նշված բարձունքի ուղղությամբ: Չհասած Կավաք բարձունք` Վարանդա-Տող ավտոճանապարհի և Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում, կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են հիշյալ բարձունքի վրա դիտարկել են հակառակորդի բարձրացող զինծառայողների:

«Բացի այդ, ձախ կողմում` Բախտիչ բարձունքի վրա, դիտարկել են հակառակորդի զինծառայողների, որոնց մի մասը միաշարասյուն շարժվել է իրենց ուղղությամբ: Լ.Պ.-ն և Ա.Ա.-ն հակառակորդին դիմադրություն ցույց տալու համար դիրքավորվել են ու սկսել են կրակ վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ.Մ.-ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով: Այնուհետև` ժամը 11:00-ից 12:00-ի սահմաններում, հակառակորդի հետ զինված ընդհարման տեղամասը լքելու դիտավորությամբ, Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին, վերջիններիս ավտոմեքենայով, ուղևորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում և, զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով, զանգահարել է Լ.Պ.-ին և հայտնել, թե իբրև մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ, որպիսի գործողություններով հակառակորդի հետ ծավալված մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը՝ մեկ օր մնալով թաքստոցում, որից հետո գնացել է Մարտունու շրջանի՝ հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին):

Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ մեղադրյալին և պաշտպանին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին ու կազմվել է մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու և նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից