Արտաքին 4 տարի առաջ - 21:30 27-10-2022

Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով նախկինում տեղի ունեցած բանակցություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ «Վալդայ» բանավեճի ակումբում իր ունեցած ելույթում անդրադարձել է Արցախի հարցով նախկինում տեղի ունեցած բանակցություններին և դրանց ժամանակ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է համաձայնության գալ Ադրբեջանի հետ և վերջինիս փոխանցել իր կողմից վերահսկվող յոթ շրջաններից հինգը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի և Արցախի միջև կապի համար առաջարկվում էր թողնել երկու խոշոր շրջան։

«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էին՝ եկեք շարժվենք դեպի կարգավորում, ահա կա երկու շրջան, մեծ շրջաններ։ Ինչ-որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչու՞ պահել դրանք»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի համոզմամբ՝ Արցախի հետ կապի համար հայկական կողմի վերահսկողության տակ մնացող երկու հսկայական շրջանները բավական էին։ Պուտինը շեշտել է, որ դա արդար քայլ կլիներ, և փախստականները կվերադառնային։

«Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։ Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է` դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Այժմ քննարկվում է կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցը»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին