Ներքին 4 տարի առաջ - 20:19 26-10-2022

Հակառուսական արշավի հեղինակները ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը․ Գագիկ Ծառուկյան

Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա հայտարարության մեջ ասվում է.

«Խուսափել վատագույն զարգացումներից

Մենք այսօր գտնվում ենք պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջանում։ Իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը ստիպում է խոսել բաց՝ առանց որևէ պայմանականությունների ու տողատակերի։

Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը։ Սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։

Փոքր, բայց հպարտ Արցախի անվտանգությունն այսօր ապահովվում է բացառապես ռուսական խաղաղապահների շնորհիվ։ Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։ Գիտակցու՞մ են սա, թե՞ իրենց համար միևնույն է։

Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությունը հանգեցնել փլուզման։ Գիտակցու՞մ են սա, թե՞ միևնույն է։

Կա՞ գիտակցում, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ապրում են Ռուսաստան արտագնա աշխատանքի շնորհիվ։ Կա՞ գիտակցում, որ
Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից։

Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր խորհրդարանները անցողիկ են։ Մնայուն են ազգային շահերը։ Մենք չենք կարող պետության և ժողովրդի անվտանգությունը, տնտեսական կայունությունը դնել վտանգի տակ։

Իհարկե, Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մեզ պետք է փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ, և ծագող հարցերը արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։ Սա´ պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների առանցքում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ է գնահատում պատմական ռիսկերը, և իր իմաստնությամբ ու խոհեմությամբ կկարողանա խուսափել վատագույն զարգացումներից»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե