Ուղիղ եթեր
Եթե մարդ դառնում է պատգամավոր, հետո որոշում մասնավոր բուհի դիպլոմ ձեռք բերել, դա խոսում է իր մակարդկից. կրթության փորձագետ
copy image url

Եթե մարդ դառնում է պատգամավոր, հետո որոշում մասնավոր բուհի դիպլոմ ձեռք բերել, դա խոսում է իր մակարդկից. կրթության փորձագետ

Ներքին 2 տարի առաջ - 14:24 26-10-2022
«Մասնավոր բուհերի հետ պետությունը չի կարող ինչ-որ ձևով առնչվել, դրա համար էլ պետական բուհերից է սկսում, մասնավորների հետ կապված այդ լիազորությունը չունի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, պատասխանելով մեր այն հարցից, թե ինչու է Կառավարությունը բուհերի միավորման գործընթացն սկսում պետական բուհերից, այն դեպքում, երբ ամեն քայլափոխին կան տասնյակ մասնավոր բուհեր, որոնք դիմորդ չունեն։

«Պետության գործառույթը այդպես բիրտ ձևով չպետք է կիրառվի պետությունը պետք է պայմաններ ստեղծի, նույնիսկ եթե բուհերի միավորման խնդիր կա, որ բուհերը իրենք ցանկանան ինչ-որ մի ձև միավորվել։ Այդ վերաբերում է նաև մասնավոր բուհերին»,- ընդգծեց Մխիթարյանը։

Հետաքրքրվեցինք, Մխիթարյանից, թե մասնավոր բուհերը ունեն բավարար թվով դիմորդներ, և ովքեր են դիմում մասնավոր բուհեր կրթություն ստանալու համար, Մխիթարյանն ասաց. «Մասնավոր բուհերում սովորում են նրանք, որոնք չեն սովորում, չեն ուզում սովորել, միայն վճարում են և վերջ, մեծամասամբ այդպես է, որովհետև մասնավոր բուհերը որակ չեն տալիս դա բոլորին հայտնի է»։

Դիտարկամնը, որ իշխանությունում կան պաշտոնատար անձիք, ովքեր հենց մասնավոր բուհերում են կրթություն ստացել՝ Մխիթարյանն ասաց. «Դա արդեն խոսում է հենց այդ իշխանավորների մակարդակի մասին, եթե այն մարդը, որը հասնում է Ազգային Ժողովի պատգամավոր, հետո նոր որոշում է օրինակ դառնալ իրավաբան, այն էլ մասնավոր բուհի դիպլոմ ստանալ, այդ խոսում է այդ իշխանավորի մակարդակի մասին։

Դա նշանակում է, որ նա ոչ սովորել է, ոչ էլ գիտելիքներ ունի, ձևական դիպլոմ է ձեռք բերել»։

Անդրադառնալով պետական բուհերի միավորման խնդրինն և արդյունավետությանը՝ Մխիթարյանն ասաց. «Այն հարցին, թե ինչ կտա դա բուհերին՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները պատասխանում են, որ ոչ մի բան չի փոխվի, էլի ուսանողները կանեն նույն բանը, դասախոսները կմնան նույն տեղը, և իմ հարցը դրան է հետևում, եթե ոչ մի բան դրանից չի փոխվելու ինչի համար պետք է դա միավորվի։

Այսինքն՝ անիմաստ բան է, եթե ոչ մի բան չի փոխվելու, իսկ եթե լավ բան է ինչու են գաղտնի պահում և անակնկալ ձևով հայտնում ուսանողներին և դասախոսներին, եթե լավ բան է լավ բանը չեն թաքցնում»։

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
23:57 Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
22:00 Բնակարան, առանձնատուն, թանկարժեք մեքենա և գնումներ, 71 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
18:43 Ազգային խայտառակություն է, երբ մեծ բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Եկեղեցուն պաշտպանելու համար. Քոչարյան
13:00 Փաշինյանը վախենո՞ւմ է․ ՊՊԾ պետը Թուրքիայում կուղեկցի նրան
20:26 Այսօր ԱԺ-ում Նիկոլը խոստովանեց, որ ինչ արել է, գիտակցված է արել. ինքը մարդասպան է և հայրենասպան. Աշոտյան
21:36 ՀԷՑ-ի անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար Սամվել Կարապետյանին