Ներքին 3 տարի առաջ - 23:51 24-10-2022

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Մարզերում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: