Ներքին 3 տարի առաջ - 20:55 24-10-2022

Զարուհի Փոստանջյանն ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից. NEWS.am

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից։ Նա NEWS.am-ին հայտնեց, որ իր նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու հոդվածով։

«Իբրեւ օրինական պահանջն այն է եղել, որ ես ազատեմ Վաղարշյան փողոցը։ Նիկոլ Փաշինյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտե այցով պայմանավորված Վաղարշան փողոցը փակել էին, ես տուն էի գնում, տեսել եմ, որ փողոցը փակ է, հետաքրքրվել եմ, թե ինչու է փակվել, կանգնել եմ այդտեղ, եւ ոստիկանության ներկայացուցիչն ինձ բաժին է տարել»,- պատմեց Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ ինքը պատրաստվում է Վարչական դատարանում բողոքարկել կազմված արձանագրությունը։