Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 22:06 21-10-2022

Այն, ինչ հիմա ասում է Էրդողանը, շարունակությունն է Թուրքիայի քաղաքականության՝ ավելի կոշտ ձևակերպումով

«Թուրքիան շարունակում է իր ճնշումների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և այդ ճնշումները հիմա արդեն հանդես են գալիս պահանջների, պարտադրանքի տեսքով։ Այն, ինչ որ հիմա ասում է Էրդողանը, շարունակությունն է Թուրքիայի քաղաքականության՝ ավելի կոշտ ձևակերպումներով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը՝ անդրադառնալով Էրդողանի հնչեցրած այն մտքին, որ Զանգեզուրի միջանցքի հարցում որոշ շրջանակների մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են։

«Սա այն հռետորաբանությունն է, որ վարպետորեն Թուրքիան օգտագործում է, և այդ հռետորաբանությունը նրանց դիվանագիտության մի մասն է կազմում, մի կողմից այդպիսի հռետորաբանություն է, որը շատ գրավիչ է հնչում, մյուս կողմից մենք տեսնում ենք, թե Թուրքիան ինչ քաղաքականություն է վարում մեր տարածաշրջանում ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլ ընդհանրապես, որը կարելի է գնահատել, որպես պարտադրանքի քաղաքականություն, Թուրքիան փորձում է պարտադրել իր կամքը տարածաշրջանին»,- նշեց Սաֆրասյանը։

Խոսելով Թուրքիայի հեռահար նպատակներից՝ Սաֆրասյանն ասաց. «Տարածաշրջանում Թուրքիայի հիմնական հակառակորդը Ռուսաստանն է, Թուրքիան ռազմավարական առումով փորձում է Հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտը՝ այստեղից դուրս մղելով Ռուսաստանին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրանիայով և այդ առումով որոշ չափով դա Թուրքիային հաջողվում է, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք մեկ այլ միտում արձանագրել, որ ակտիվացել է տարածաշրջանում Իրանը, և Իրանի քաղաքագիտությունը, իրանագիտությունը, մանավանդ վերջին շրջանում, ձեռք է բերում շատ հստակ արտահայտված ակտիվ բնույթ մեր տարածաշրջանում, որի նպատակն է թույլ չտալ, որ տարածաշրջանում ուժեղանան Ադրբեջանև և Թուրքիան»։

Սաֆրասյանն ընդգծեց, որ Սյունիքը Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն, և Իրանը ամեն կերպ փորձում է զսպել Թուրքիային և Ադրբեջանին․ «Սյունիքը Իրանի համար ստացել է ռազմավարական նշանակություն, և նա հայտարարում է, որ ամեն կերպ խոչընդոտելու է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Նոր միտում ենք մենք տեսնում մեր տարածաշրջանում՝ Իրանի ակտիվացումը, որպես տարածաշրջանային պետություն, տարածաշրջանի հարևան պետություն, որը փորձում է զսպել Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը, նրա դեմ դուրս գալ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ