Արտաքին 4 տարի առաջ - 20:54 21-10-2022

Բաթումիում ուկրաինացիները Իրանի գլխավոր հյուապատոսարանի մոտ ցույց են անցկացրել

Բաթումում բնակվող ուկրաինացի փախստականները Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։ Վրացական «Грузия Online» լրատվական գործակլության փոխանցմամբ՝ ուկրաինացի ցուցարարները իրենց դժգոհությունն են հայտնել Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր վաճառելու դեմ։

Հաղորդվում է, որ ուկրաինացի ցուցարարները հակաիրանական կարգախոսներ են վանկարկել՝ Թեհրանին մեղադրելով «ահաբեկչությանը հովանավորելու մեջ»։

Խերսոնի շրջանի բնակիչ Օլգա Պալետիչը, ով նույնպես մասնակցել է բողոքի ակցիային, պնդել է, որ իրենք բողոքում են Իրանի կողմից Ռուսաստանին «Շաշեդ կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքեր վաճառելու մեջ, որոնք իր խոսքով ավերում են ուկրաինական քաղաքները, սպանում երեխաներին և մեծերին։ «Մենք չենք ցանկանում, որ Իրանը չլինի ահաբեկչության հովանավոր»,- ասել է Խերսոնի բնակչուհին։

Դոնբասի բնակիչ Լիլյանա Ցիբանովան, ով արդեն չորս ամիս է բնակվում է Բաթումում, հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերով ռուսական զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի քաղաքները և սպանում երկրի բնակչությանը։

Նրա խոսքով՝ անօդաչու սարքերը հիմնականում ուղղված են ոչ թե զինվորականների, այլ քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա։ Վերջինս պնդել է, որ վերջին օրերին ռուսական ուժերն ակտիվացրել են հարվածները էներգետիկ օբյեկտներին, որոնք դադարեցնում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը քաղաքներին։

Նշվում է, որ ցուցարարները Իրանի հյուպատոսարանի մոտ երգել են Ուկրաինայի հիմնը և թղթե ինքնաթիռներ են նետել շենքի տարածք։

Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին Ռուսաստանը երկրի մայրաքաղաք Կիևին և այլ քաղաքներին հարվածներ է հասցրել իրանական արտադրության անօդաչու սարքերով։

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է Մոսկվային անօդաչու թռչող սարքեր վաճառելու վերաբերյալ ուկրաինական կողմի պնդումները։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ