Ներքին 3 տարի առաջ - 19:25 21-10-2022

Գեղարքունիքի մարզպետը ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին է ներկայացրել մարզում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Այս մասին մարզպետը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։

Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից