Ուղիղ եթեր
Հայաստանը պետք է ճիշտ աշխատանք տանի դաշնակիցների հետ․ ադրբեջանագետ
copy image url

Հայաստանը պետք է ճիշտ աշխատանք տանի դաշնակիցների հետ․ ադրբեջանագետ

Ներքին 2 տարի առաջ - 11:32 19-10-2022
Թուրք-արդբեջանական ներկա քաղաքականությունը կարելի է համեմատել դեռևս մոտ 100 տարի առաջվա քաղաքականության հետ։ Oargir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ, Պատմական գիտութունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ արած վերջին հայտարարությանը։

«Եթե 1919 թվականին նույն Նժդեհը չփորձեր կազմակերպել Զանգեզուրի ինքնապաշտպանությունը՝ մենք կարող էինք վաղուց կորցնել Սյունիքը։ Հենց դա է պատճառը, որ մինչև հիմա՝ մեկ դար անց, Ալիևը հիշում է Նժդեհին և բարկանում։

Այսինքն, ժամանակները փոխվում են, բայց Հայաստանի ու մեր տարածաշրջանի, տարածքային հավակնությունների հետ կապված իրենց պլանները չեն փոխվում։ Մասնավորապես՝ Թուրքիայի, որը նույնպես այդպիսի ծրագրերով առաջնորդվող պետություն է։ Այնտեղ կարող են ղեկավարները փոխվել, մոտեցումներն ու դիրքորոշումները մի փոքր փոխվել, մեղմանալ, բայց մեծ հաշվով իրենց երկարաժամկետ ծրագրերը՝ ոչ»,-ասաց ադրբեջանագետը։

Ըստ նրա՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը միայն Արցախով չի հագենալու։ Դա ընդամենն ուղի էր՝ հասնելու Սյունիք։

«Այսինքն, տասնամյակներ շարունակ Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին, պաշտպանել են Սյունիքը՝ նրանց հնարավոր հավակնություններից։ Այժմ պատերազմում գրանցած հաջողությունից հետո նրանց ախորժակը մեծացել է, և իրենք այսկերպ փորձում են առաջ գնալ»,- ասաց նա։

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ այդ ծրագրերը խաթարելու համար Հայաստանը դաշնակիցներ ունի, որոնց հետ խելացի աշխատանքը կարող է բերել Հայաստանի համար ցանկալի արդյունքների։

«Եթե հրապարակային հայտարարություններին նայենք՝ նույն իրանական կողմը, Հնդկաստանը, որոշակիորեն՝ Միացյալ Նահանգները և արևմտյան որոշ երկրներ փաստացի աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, դրա անձեռնմխելիությանը։ Բայց, իհարկե, մեր պետությունը պահողն ու պաշտպանողն առաջին հերթին մենք ենք, մեր բանակն ու ԶՈւ-երի պատրաստվածությունն ու կամքը»,- ասաց ադրբեջանագետը։

Այս առումով՝ ըստ նրա, միջազգային հարթակներից հնչող քննադատություններն ու հայտարարությունները թեև որոշակի ազդեցություն ունենում են Ադրբեջանի վարքագծի վրա, բայց բավարար չեն։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական

Ձեզ գուցե հետաքրքրի