Մամուլ 4 տարի առաջ - 08:24 19-10-2022

Կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է. այսուհետ նորմալ կշփվեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ շփում չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են․ Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։

Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգեւորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երեւանում իրենց գտնվելու ընթացքում, եւ արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ, Երեւանում էր, պատվիրակության կազմում էր նաեւ Դավիթ Բաբայանը։ Նրանք հանդիպումներ ունեցան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ