Արտաքին 3 տարի առաջ - 22:01 18-10-2022

Վրաստանի վարչապետը ընդունել է Ռումինիայի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Վասիլե Դինչուի հետ։ Վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են ապագա ռազմական հարաբերությունների կարևորությունը։ Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Թբիլիսիի հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրմանը, ինչպես նաև ընդգծվել՝ Ռումինիայի ներդրումը՝ ՆԱՏՕ-Վրաստան նշանակալի փաթեթի իրականացման գործում։ Բացի այդ կողմերը քննարկել են նաև Սև ծովի անվտանգության հարցերը։

Գարիբաշվիլին և Դինչուն նշել են, որ Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին վերջերս ստորագրված հռչակագիրը բոլոր ոլորտներում նոր թափ կհաղորդի երկու երկրների սերտ հարաբերություններին։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռումինիային՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Կողմերը նաև անդրադարձ են կատարել Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու որոշմանը։ Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ավելի արագ առաջընթացի հասնելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը