Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:27 18-10-2022

Ռուս փորձագետը մեկնաբանել է Հայաստանի նախագահի հայտարարությունը

Ռուս քաղաքագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն անդրադարձել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությանը, որում վերջինս նշել էր, որ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որոշումները չեն բավարարի հայկական կողմի ցանկությունները, քանի որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը փոխվել է։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ Կորոտչենկոն նշել է, որ այս հայտարարությունը որոշակի ուղերձ է պարունակում, որպեսզի հայ հասարակությունը կարողանա գիտակցել նոր իրողությունները և արձագանքել դրանց՝ առանց որևէ լայնածավալ ցնցումների, որոնք կարող են տապալել Հայաստանի հասարակական քաղաքական իրավիճակը։

«Կարծում եմ, որ այս հայտարարությունը նպատակ ունի հասարակական կարծիքը նախապատրաստել այն բանին, որ խաղաղության պայմանագրի տեքստում, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև այս տարվա վերջ, որևէ հիշատակում չի լինելու Ղարաբաղում հայ անջատողականների կարգավիճակի մասին»,- ասել է Կորոտչենկոն։

Վերջինս շեշտել է, որ խաղաղության պայմանագրի հիմնական դրույթներով Հայաստանն առանց բացառության կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսպես կոչված ղարաբաղյան տնտեսական շրջանի տարածքում ապրող հայ բնակչության անվտանգության հարցը կորոշի ադրբեջանական կողմը։

Քաղաքագետը նաև նշել է, որ Խաչատուրյանի հայտարարությունը պարունակում էր որոշակի մեսիջ, որ Հայաստանն այլևս չպետք է հույս կապի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հրաժարվի կարգավիճակի վերաբերյալ հարցերից և որոշակի հույսերից։ Նրա համոզմամբ՝ սա Հայաստանի ղեկավարության կողմից առկա իրողությունների արտահայտումն է։

Հայաստանի նախագահը մասնավորապեսհայտարարել էր. «Իրոք, դժվար ժամանակներ են, հիմա ամեն ինչ մտել է վճռական փուլ, դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության գոյությանը և Ղարաբաղի խնդրի լուծմանը, և մեզանից իրատեսություն է պահանջվում, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ