Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:41 18-10-2022

Արփինե Սարգսյանը մասնակցել է դալլասյան՝ ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, որպես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագրի համակարգող, մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի դալլասյան համաժողովին, որը մեկ տեղում միավորել է համաշխարհային մակարդակով ոստիկանության ոլորտի առաջնորդներին։

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, միջոցառման շրջանակներում անցկացվել են ավելի քան 200 կրթական նիստեր, որոնք կենտրոնացվել են ժամանակակից ոստիկանության գործունեության առանցքային կողմերի վրա։

Հեղինակավոր Համաժողովին մասնակցել են շուրջ 15.000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, համաժողովը թույլ է տվել նաև ուսումնասիրել ժամանակակից ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը՝ համազգեստից մինչև սպառազինություն։

Նշենք նաև, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը համաժողովին ընդառաջ արդեն իսկ անդամակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիային։

Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) գրասենյակը: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարբեր ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից