Մամուլ 3 տարի առաջ - 08:27 18-10-2022

Մի մարդահամար էլ չեն կարողանում կազմակերպել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարությունն ընդունել է որոշում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու մասին: 2022 թվականի հուլիսին հաստատվել է մարդահամարի հարցաշարը, որը ներառում է շուրջ չորս տասնյակ հարց: Եվ ահա, մի քանի օր է՝ մարդկանց տներ են այցելում մարդահամարի հաշվառում իրականացնող խմբերը, ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Պարզվում է՝ մեր քաղաքացիների գերակշիռ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ մարդահամար է անցկացվելու, և մարդիկ անակնկալի են գալիս նշյալ այցերից:

Փաստացի, պատշաճ իրազեկում չի կատարվել: Մյուս կողմից՝ հաշվառում իրականացնողները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, որոնցից շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, և միայն «բեյջերի» վրայի փոքրիկ «ՎԿ» հապավումից մի կերպ կարելի է հասկանալ, որ նրանք լիազորված են Վիճակագրական կոմիտեի կողմից: Սա սկզբում կասկածներ է հարուցում մարդկանց շրջանում, ավելին՝ հանգեցնում է բավականին բարդ խոսակցությունների, մեր տեղեկություններով, քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները նույնիսկ կոպտել են հաշվառում իրականացնող երիտասարդներին:

Մեր ստացած բազմաթիվ տեղեկությունները վկայում են, որ նման վիճակը վերջիններիս ստիպում է մեծամասամբ զերծ մնալ շատ հարցերից, ու նրանք, որպես կանոն, բավարարվում են ճշտելով տվյալ հասցեում գրանցվածների անունները, ծննդյան տվյալները և վերջ՝ ո՛չ հանրային ծառայությունների համարանիշ, ո՛չ ծննդավայր, ո՛չ քաղաքացիության երկիր, ո՛չ ազգություն, ո՛չ հավատ, ո՛չ կրթական ցենզ, ո՛չ ամուսնական կարգավիճակ, ո՛չ աշխատանքի բնույթ, մի խոսքով՝ ոչ մի այլ հարց կառավարության հաստատած հարցաշարից:

Թե ինչպես են այսպիսի թերիության, կիսատ-պռատության պայմաններում հետագայում ամփոփելու մարդահամարի տվյալները, ու թե որքանով կարող են դրանք հավաստի համարվել, շատ մեծ հարց է: Ստացվում է՝ «նկարելո՞ւ» են: Մի խոսքով, փաստը մնում է փաստ, որ նույնիսկ մարդահամարն են ի սկզբանե ձախողել օրվա իշխանությունները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից